Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

«Հայաստանում քայլող հոգեկան հիվանդները շատ են»

«Հայաստանում քայլող հոգեկան հիվանդները շատ են»

«Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի հոգեբույժ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հոգեբույժի, հոգեթերապևտի ու հոգեբանի ծառայությունների դիմելու հիմնական պատճառների մասին` նշեց, որ հոգեկան հիվանդությունները երեկ չեն առաջացել ու կապված չեն քաղաքակրթության զարգացման, կյանքի ռիթմի ու սթրեսների հետ:

 

Մասնագետի հավաստմամբ, հոգեկան հիվանդությունների մեծ մասն ունեն ժառանգական արմատներ ու գալիս են մարդկության ծագման օրից: Ըստ նրա, այդպիսի հիվանդությունները տարածված են ամբողջ աշխարհում, պարզապես զարգացած երկրներում, վաղ ախտորոշման հետ կապված, այս հիվանդությունների թիվը համեմատաբար մեծ է լինում:

 

«Միջազգային վիճակագրական տվյալներն ասում են, որ ազգաբնակչության 10 տոկոսն ունի այս կամ այն խնդիրն ու հոգեբույժի, հոգեբանի, նարկոլոգի ու նման այլ մասնագետների կարիքն ունի»,-ասաց նա:

 

Անդրադառնալով Հայաստանին, նա նկատեց, որ հոգեբուժական դիսպանսերրում գրանցված է 34 հազար հիվանդ: Սակայն հավելեց, որ հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում առողջական իրենց խնդիրն ու մասնագետին չեն դիմում: Այդպիսի հիվանդներին մասնագեն անվանեց քայլող հոգեկան հիվանդներ ու հավելեց, որ նրանք Հայաստանում շատ են: Բացի այդ, նա ասաց, որ շատերը նախընտրում են բուժում ստանալ նևրոլոգների, հոգեթերապևտների մոտ, իսկ ոմանք էլ` փրկություն են գտնում բախտագուշակների ու «մոմ թափողների» մոտ:

 

Հայաստանում, ըստ նրա, ամենատրածված հիվանդությունը համարվում է նիկոտինիզմը` ծխախոտի մոլուցքը, որը նույնպես հոգեբուժական միջամտության կարիք ունի: Խոսելով ինքնասպանությունների մասին` մասնագետը նշեց, որ դրան հակված են հոգեկան խանգարումներ և թույլ նյարդեր ունեցող, նաև շատ զգայուն մարդիկ, ովքեր պահի ազդեցության տակ կարող են վերջ դնել իրենց կյանքին:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ